Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկիստները ոչնչացրել են պայմանական հակառակորդի կազմավորումները

78960

Հայաստանի ռուսական ռազմակայանի տանկային ստորաբաժանումների զինծառայողները «Ալագյազ» բարձրլեռնային զորափորձարանում դիմագրավել են պայմանական հակառակորդի անօրինական զինված կազմավորումների զրահատանկային տեխնիկայի շարասյունը:

Ինչպես  տեղեկացրել են ՌԴ Հարավային ռազմական օկրուգի մամուլի ծառայությունից, վարժանքների նախաշեմին մեկ ամսվա ընթացքում անցկացվել են տանկային անձնակազմերի գործողությունների փոխհամաձայնեցման պարապմունքներ:

Ներկայում զորափորձարանում տանկիստները սովորում են ընտրել կրակային դիրքեր, զբաղեցնել հենակետային դիրքեր, ստեղծել պայմանական հակառակորդի անօրինական կազմավորումների հետախուզական-դիվերսիոն խմբերի ոչնչացման կրակի համակարգ:

Ինչպես նշել են մամուլի ծառայությունում, գործնական պարապմունքներին մասնակցում են հարյուրից ավելի զինծառայողներ եւ 30 միավոր հատուկ ռազմական տեխնիկա, այդ թվում՝ Տ-72Բ տանկեր:

artsakhpress.am

Դիտվել է՝