Ս. Սարգսյանի հորինած «պահուստային» պաշտոնները սպառնալիք են մեր ազգային անվտանգությանը

25155

«Պահուստային» պաշտոնների գոյությունը Հայաստանում արդեն սպառնում է մեր ազգային անվտանգությանը: Պաշտոնները, որոնցով երբեմն-երբեմն Ս. Սարգսյանը պարգևատրում է ինչ-որ ժամանակ իրեն ծառայություն մատուցած անձանց ու գործիչներին, թանկ են նստում մեր իսկ պետական բյուջեի վրա: Փորձենք, օրինակ, հաշվել, թե Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոն շնորհելով այս կամ այն գործչին՝ Ս. Սարգսյանի լավությունը որքան է նստում մեզ՝ ՀՀ քաղաքացիներիս վրա:

Սակայն մինչ այդ, երեկ պաշտոնական լրահոսը տարածեց տեղեկություն, որ ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի նախկին տեղակալ, գեներալ-մայոր Նիկոլայ Գրիգորյանը նշանակվել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարի խորհրդական։ Բոլորի մոտ նույն հարցն էր, թե ով է ԱԱԽ քարտուղարը, և ում է խորհուրդներ տալու Նիկոլայ Գրիգորյանը:

ԱԱԽՔ պաշտոնը, որը ստեղծվեց կամ հորինվեց Ս. Սարգսյանի կողմից դեռ 2008թ.-ին նախագահական ընտրություններից հետո երկրորդ տեղը գրաված թեկնածու ՕԵԿ ղեկավար Արթուր Բաղդասարյանի ամբիցիաները բավարարելու համար, նրա հրաժարականից հետո պարբերաբար թափուր է եղել: Իսկ ընդհանրապես մեր հաշվարկներով՝ ավելորդ այս պաշտոնը ՀՀ քաղաքացիների գրպանից ամսական տանում է 1 մլն 025.17 դրամ, տարեկան՝ ավելի քան 12 մլն դրամ գումար:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝