ԵԼՔ դաշինքը բողոքի երթ կանցկացնի՝ ընդդեմ թանկացումների

ELQ

ԵԼՔ դաշինքը իրազեկում է բողոքի երթի մասին: Երթն անցկացվելու է ընդդեմ թանկացումների: Դաշինքը պաշտոնական հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասվում է.

«Համատարած թանկացումները 2018 թվականի առաջին օրերից ծավալվում են նոր ուժով՝ էլ ավելի սրելով ծայրահեղ ծանր սոցիալական վիճակը։ 

Հունվարի 19-ին, ժամը 17․00-ին ԵԼՔ դաշինքը բոլորիդ հրավիրում է երթի՝ ընդդեմ թանկացումների։ Երթը կմեկնարկի Մոսկվա կինոթատրոնի հրապարակից (Շառլ Ազնավուրի հրապարակ)։

Ո՛չ թանկացումներին եւ հարկային բեռի ավելացմանը»:

Դիտվել է՝