Իշխանությունների նոր հակակոռուպցիոն պայքարը կրթության ոլորտում

shkola_klas_0931

Առաջարկվում է լուծել կրթության համակարգի աշխատակիցների ցածր վարձատրության հարցը, ինչպես նաև արգելել դպրոցների ղեկավար անձնակազմին և ուսուցիչներին աշխատանքային ժամերին զբաղվել քաղաքական քարոզչությամբ:

Այսպիսով, իշխանությունները դարձյալ սկսում են պայքարը կրթության ոլորտում առկա կոռուպցիայի դեմ: Կրթության ոլորտում հակակոռուպցիոն միջոցառումների նոր ծրագրի նախագիծը հրապարակվել է անցած տարվա վերջին օրերին Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում: Հեղինակը ՀՀ կրթության և գիտության նախարարությունն է, և մինչև այս ամսվա 11-ը նախագիծը քննարկման և փոփոխման կենթարկվի:

Մեզ համար, իհարկե, նորություն չէ ոչ այն, որ ոլորտում առկա են կոռուպցիոն ռիսկեր, և ոչ էլ իշխանությունների հակակոռուպցիոն պայքարի մեթոդները:

Պարզապես հետաքրքիր են պաշտոնական մի քանի ուսումնասիրություններ, որոնք հրապարակել է ՀՀ ԿԳ նախարարությունը:

Ըստ ուսումնասիրությունների՝ առկա են կոռուպցիոն ռիսկեր՝ սկսած նախակրթարաններից, մինչև բուհեր ու հանրակրթական դպրոցներ:

Ընդ որում, նախակրթարաններում կոռուպցիան առկա է թե՛ երեխաների ընդունելության, թե՛ մանկավարժների, ինչպես նաև վարիչների նշանակման գործընթացում:

Կրթության ոլորտի կազմակերպիչներն անհանգստացած են նաև նրանով, որ հանրակրթական հաստատությունները ենթարկվում են քաղաքական ուժերի ազդեցության, հատկապես նախընտրական շրջանում:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝