Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում

6-1

Հունվարի 6-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեծ հանդիսավորությամբ նշվեց մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության տոնը։ Տոնի առիթով Միածնաէջ Մայր Տաճարում մատուցվեց հայրապետական Սուրբ Պատարագ:

Մայր Տաճարի զանգերի ավետաբեր ղողանջների ներքո խաչվառազարդ թափորը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսին Վեհարանից ամպհովանիով առաջնորդեց դեպի Մայր Տաճար:

Հայրապետական ամպհովանին կրում էին գնդերեցներ Վոլոդյա սարկավագ Նաջարյանը, Գևորգ սարկավագ Միրզոյանը, Արթուր սարկավագ Արամյանը և Սուրեն սարկավագ Ջանիբեկյանը։

Հայրապետական իր օրհնությունը բաշխելով բարեպաշտ ժողովրդին՝ Հայոց Հայրապետը «Հրաշափառի» ներքո մուտք գործեց սուրբ տաճար։ Իջման Սուրբ Սեղանի առջև կատարված երկրպագությունից հետո Նորին Սրբությունն ուղղվեց դեպի Ավագ խորան, որտեղ սկսվեց Հայրապետական Սուրբ Պատարագը։

Սրբազան արարողությանը՝ որպես առընթերականեր,  սպասավորում էին Մայր Աթոռի լուսարարապետ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանն ու Մայր Աթոռի Վարչատնտեսական բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայանը։

Հայրապետական պատարագին այս տարի մասնակցում էին նաև տարբեր եկեղեցիներում ծառայող փոքրիկ դպիրներ` ի գնահատություն իրենց նվիրյալ սպասավորության:

Ծննդյան Սուրբ Պատարագի ընթացքում Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը համայն հայությանը փոխանցեց «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ» հրեշտակաբարբառ ավետիսը՝ տոնի առիթով ամենքին ուղղելով իր հայրապետական պատգամը։6-2 6-8 6-4

Դիտվել է՝