Այս տարվա առաջին եռամսյակն անցնելու է խրոնիկ դարձած ինտրիգի ներքո, թե ով է լինելու վարչապետ

26647988_878071189028933_463008127_n

ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ:

-Պարոն Հակոբյան, եթե ամփոփելու լինենք անցնող տարին, ապա այն քաղաքական, ներքաղաքական զարգացումների առումով ինչպիսի՞ն էր, ի՞նչ կարևոր զարգացումներ տեղի ունեցան:

-Զգալի փոփոխություններ եղան՝ կապված այն պարզ հանգամանքի հետ, որ ըստ նոր սահմանադրության խորհրդարանն այսուհետ միակ առաջնային մանդատով ընտրված մարմինն է լինելու, և բնականաբար, քանի որ ընտրությունները հենց անցնող տարի էին: Կարծում եմ, որ ներքին քաղաքական զարգացումների վրա այդ ընտրությունները մեծ ազդեցություն ունեցան ու կունենան, թեկուզ այն պարզ պատճառով, որ մինչև քսաներկու թվականը, եթե ինչ-որ ֆորսմաժորային իրավիճակներ չստեղծվեն, ձևավորվում է իշխանության բուրգը, ընդ որում, այս տարի արդեն իսկ ամբողջովին կձևավորվի նոր սահմանադրությունից բխող իշխանական ամբողջ կառուցվածքը:

Այս առումով, կարծում եմ, խորհրդարանական ընտրությունները ներքաղաքական գլխավոր իրադարձություններից մեկն էին անցնող տարվա, ինչպես նաև ներքաղաքական այն ինտրիգը, թե ի վերջո ապրիլին ով է լինելու վարչապետը, քանի որ Ս. Սարգսյանի թեթև ձեռքով այդպես է հռչակվել, որ գլխավոր պաշտոնը լինելու է վարչապետինը, թեպետ ես միշտ ասել եմ, որ կասկածում եմ, որ վարչապետը գլխավոր պաշտոնն է լինելու երկրի, քանի որ ցանկացած խորհրդարանական երկրում վարչապետը նույնպիսի խոցելի ֆիգուր է, ինչպես և նոր նախագահը, որն ընտրվելու է խորհրդարանի կողմից, ինչպես նաև ցանկացած այլ պաշտոն, քանի որ վարչապետը ցանկացած պահի կարող է նշանակվել, ցանկացած պահի խորհրդարանական մեծամասնություն կոչվածի կողմից հանվել, հետո նորից նշանակվել: Այս ինտրիգն էլ ինչ-որ չափով հետաքրքրություն ու նաև լարվածություն էր առաջացնում քաղաքական դաշտում:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝