Մոուրինյուն ներողություն է խնդրել Մխիթարյանից

timthumb

«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն մեկնաբանել է Անգլիայի գավաթի 1/32 եզրափակչում «Դերբի Քաունթիի» դեմ հանդիպման (2:0) ընդմիջման ժամանակ Հենրիխ Մխիթարյանի փոխարինումը:

«Մխիթարյանին խաղից հանելն անարդար էր: Նրան այդ մասին հենց ընդմիջման ժամանակ ասացի: Ինձ դուր չի գալիս այն, ինչ արեցի: Հենրիխը լավ էր խաղում և արժանի չէր փոխարինվելուն»,- պորտուգալացու խոսքերն է մեջբերում goal.com-ը:

Նշենք, որ Հայաստանի հավաքականի ավագի փոխարեն խաղադաշտ մտած Ռոմելու Լուկակուն դարձել է գոլի ու գոլային փոխանցման հեղինակ:

sport.times.am

Դիտվել է՝