ՄԱԿ-ի զեկուցողներն անդրադարձել են Իրանում տեղի ունեցող զարգացումներին

image

Իրանի իշխանությունները պետք է նվազագույնի հասցնեն ցուցարարների նկատմամբ ուժի կիրառումը եւ ապահովեն վերջիններիս իրավունքների պաշտպանությունը: Այս մասին նշվում է ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցով հատուկ զեկուցողների կողմից արված համատեղ հայտարարությունում: Այս մասին փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

ՄԱԿ-ի փորձագետները մտահոգություն են հայտնել Իրանում զանգվածային բողոքների ընթացքում իշխանությունների կողմից մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ: «Մենք մտահոգված ենք, թե ինչպես են իշխանություններն արձագանքել բողոքի ցույցերին: Իշխանության՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին տված ցույցերին կոշտ պատասխան տալու հրահանգները, ինչպես նաեւ դատական մարմինների կողմից խստագույն պատիժների մասին սպառնալիքներն անընդունելի են»,- նշվում է հայտարարությունում: Նշենք, որ 2017 թվականի դեկտեմբերի 28-ից Իրանում բողոքի ցույցեր են անցկացվում: Իրանի նախագահ Հասան Ռոհանիի խոսքերով՝ դրանք պայմանավորված են ինչպես ներքին խնդիրներով, այնպես էլ այլ երկրների միջամտությամբ:

Դիտվել է՝