Հայ արքեպիսկոպոս. Իրանի անկարգությունները կազմակերպված են դրսից

1396101311402618012956224 (1)

Սպահանում հայոց թեմի պատրիարքական տեղապահ, Սիփան արքեպիսկոպոս Քեչեջյանը Սպահանի նահանգապետ Մոհսեն Մեհրալիզադեի հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Իրանում բողոքի ցույցերը ուղղորդվում են օտարերկրյա տարրերի կողմից։

 Այս մասին հաղորդում է Tasnim-ը։

Արքեպիսկոպոս խորը ափսոսանք է հայտնել երկրում տեղի ունեցող վերջին միջադեպերի վերաբերյալ, որոնք մարդկային կյանքեր են խլել ու վանդալիզմի տարրեր են պարունակել։  «Ցավոք, որոշները ձգտում են խռովություն բարձրացնել Իրանում»,- ասել է արքեպիսկոպոսը՝ նկատելով, որ անկարգությունները կազմակերպվել են արտերկրից։

Նշենք, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին էլ հայտարարել է, թե բողոքները պայմանավորված են ներքին խնդիրներով, սակայն օտար երկրների հրահրմամբ։ Վերջին տվյալներով` անկարգությունների հետևանքով երկու տասնյակից ավելի մարդ է զոհվել, 450 մարդ ձերբակալվել է։

Artsakhpress.am

Դիտվել է՝