Գլոբալ տաքացումը կհանգեցնի երաշտի մոլորակի քառորդ մասում

default

Գիտնականները հետազոտել են ապագայի 27 տարբեր կլիմայական մոդելներ եւ առանձնացրել շրջանները, որտեղ հողը զգալիորեն կչորանա, երբ գլոբալ տաքացումը կլինի նախաարդյունաբերական մակարդակից 1.5-ից մինչեւ 2 աստիճան Ցելսիուսով բարձր:

Նրանք եկել են այն եզրահանգման, որ երբ ջերմաստիճանը բարձրանա 2 աստիճանով, երաշտը վնաս կհասցնի հողի մակերեսի 20 տոկոսից մինչեւ 30 տոկոսին, հաղորդում է Hightech-ը:

Միեւնույն ժամանակ, վնասված շրջանների երկու երրորդը կարող է խուսափել զգալի չորությունից, եթե տաքացումը պահպանվի 1.5 ° C-ով:

Չորությունը լուրջ սպառնալիք է, քանի որ այն մեծ ազդեցություն ունի գյուղատնտեսական արտադրության, ջրի որակի եւ կենսաձեւերի վրա: Այն կարող է հանգեցնել նաեւ երաշտի եւ անտառային հրդեհների, ինչպես, օրինակ, Քալիֆոռնիայի դեպքը»,-նշել է գիտական հետազոտության առաջին հեղինակ Չան Ի Փարկը:

Շենչժենի Գիտությունների ու տեխնիկայի համալսարանի, Արեւելյան Անգլիայի համալսարանի, Սեուլի ազգային համալսարանի եւ Շվեդիայի, ԱՄՆ-ի եւ Շվեյցարիայի այլ համալսարանների մասնագետների առավել մանրամասն ուսումնասիրության մեջ նշված է, որ միայն 1.5 աստիճանով գլոբալ տաքացումը պահպանելու դեպքում մարդկությունը կկարողանա խուսափել Երկրի տարածքի երկու երրորդի լուրջ փոփոխություններից, ներառյալ՝ երաշտից եւ անտառային հրդեհներից:

artsakhpress.am

Դիտվել է՝