Իրանի ղեկավարը բողոքի ակցիաների կազմակերպման մեջ մեղադրում է երկրի արտաքին թշնամիներին

41984410_303 (1)

Իրանի ղեկավարն իսլամական պետության թշնամիներին է համարում զանգվածային բողոքի ակցիաների կազմակերպիչ և հրահրող: Իրանի իշխանություններն ուժեղացրել են հետապնդումները հակակառավարական ցույցերի կազմակերպիչների նկատմամբ: Բողոքի գործողություններն Իրանում մեկնարկել են նախորդ շաբաթ:

Վերջին երեք օրերի ընթացքում ոստիկանությունը ձերբակալել է ավելի քան 450 ցուցարարի Թեհրանում:

«Վերջին օրերին Իրանի թշնամիներն օգտագործել են տարբեր միջոցներ՝ ներառյալ փող, զենք, քաղաքական և հետախուզական ապարատ այն բանի համար, որ Իրանի Հանրապետության համար ստեղծեն պրոբլեմներ»,- հայտարարել է Այաթոլա Ալի Խամենեին:

Նա չի մատնանշել՝ ովքեր են Իրանի թշնամիները, սակայն Իրանի Ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Շամխանին ասել է, որ անկարգությունների հետևում կանգնած են ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան և Սաուդյան Արաբիան:

«Սաուդցիները կստանան անսպասելի պատասխան Իրանի կողմից, և նրանք գիտեն, թե որքան լուրջ կարող է այն լինել»,- ասել է Շամխանին:

Դիտվել է՝