ԱՄՆ նախագահ. Իրանում եկել է փոփոխությունների ժամանակը

tramp

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ  մերձարևելյան պետությունում եկել է փոփոխությունների ժամանակը: Այս մասին Թրամփը գրել է Twitter-ում ՝մեկնաբանելով Իրանում տեղի ունեցող զանգվածային ցույցերը:

«Տարիներ շարունակ Իրանի ժողովուրդը ճնշումների է ենթարկվել՝ ունենալով սննդի և ազատության կարիք: Մարդու իրավունքների խախտման հետ միաժամանակ Իրանում թալանվել է նյութական հարստությունը: Ուստի եկել է փոփոխությունների ժամանակը», – հայտարարել է Թրամփը:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 28-ից Իրանի մի շարք քաղաքներում զանգվածային հակակառավարական ցույցեր են անցկացվում: Զոհերի թիվը հասնում է մեկ տասնյակի:

Դիտվել է՝