Դաժան և ողբերգական ավտովթար Սյունիքի մարզում. երիտասարդ ամուսինները ավտովթարի հետևանքով տեղում մահացել են

6985a48d6e3482b75f44d3ada33c81d8

Այսօր հունվարի 1-ին դաժան ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում Մեղրի քաղաքի բնակիչ 27-ամյա Սեյրան Բաբլումյանը Մեղրի-Կապան ավտոճանապարհի «Վարդանի ձոր» հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և, գլխիվայր շրջվելով, հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով Ս. Բաբլումյանն ու նրա ուղևորուհին, ում տվյալները ճշտվում են, տեղում մահացել են:

Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոտիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի ծառայողները, վաշտի հրամանատար Անդրանիկ Շաղոյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Մեղրիի հրշեջ փրկարարական ջոկատը:

Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Ոստիկանության Մեղրիի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը բաժնի պետ Արայիկ Դավթյանի գլխավորությամբ:

Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է Հայաստանի քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Մեղրիի քննչական բաժնի քննիչ Մինաս Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ ՔրՕրի 242 հոդվածի 3-րդ մասի (Ճանապարհատրասպորտային պատահար, որն անզգուշությամբ առաջացրել է 2 և ավելի մարդկանց մահ) հատկանիշներով:

4ee49e266115b770df46a213badba3b7 6985a48d6e3482b75f44d3ada33c81d8 d6764bf4215079262121940e2bbb68c3

shamshyan.com

Դիտվել է՝