ԵԱՀԿ նախագահությունը կստանձնի Իտալիան․ առանձնահատուկ ուշադրություն է դարձվելու ղարաբաղյան հակամարտությանը

78659

2018 թվականի հունվարի մեկից ԵԱՀԿ-ում նախագահությունը անցնում է Իտալիային, որը պատրաստվում է միջազգային կազմակերպության քաղաքականության առաջնահերթությունը դարձնել առաջին հերթին իր համար կարեւոր «միջերկրական» ուղղությունը:

Իտալիային ԵԱՀԿ ժամանակավոր նախագահությունը հանձնելու որոշումն արժանացել է 57 անդամների միաձայն հավանությանը դեռեւս 2016 թվականի հուլիսին։  Այն ժամանակ Իտալիայի արտաքին գործերի նախարար Պաոլո Ջենթիլոնին որպես իտալական նախագահության առաջնային խնդիրներ էր  նշել «ուկրաինական ճգնաժամի կարգավորումը» եւ  ԵԱՀԿ տարածքում սառեցված հակամարտությունները, միգրանտների եւ փախստականների ճգնաժամը եւ Միջերկրականի հարավային ափերի երկրների միջեւ համագործակցության ամրապնդումը», հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

ԵԱՀԿ-ում իտալական նախագահության առաջնահերթությունները 2018 թվականին կլինեն «լիակատար քաղաքական աջակցությունը Ուկրաինայի արեւելքում ստեղծված իրավիճակի կարգավորմանը՝ Մինսկի համաձայնագրերին ու բանակցությունների նորմանդական ձեւաչափին համապատասխան: Հատուկ ուշադրություն կդարձվի Եվրոպայում մյուս խնդրահարույց հարցերին` Աբխազիային եւ Հարավային Օսեթիային, Լեռնային Ղարաբաղին ու Մերձդնեստրին:

Իտալիայի ԱԳՆ-ն  իր աշխատանքն կիրականացնի ԵԱՀԿ անվտանգության երեք ոլորտներում՝ ռազմական քաղաքականություն, տնտեսություն եւ շրջակա միջավայրի պաշտպանություն, ինչպես նաեւ մարդու իրավունքի հարգում։

 Նույն «ակտիվ մոտեցումը» կցուցաբերվի նաեւ «նոր անդրազգային մարտահրավերների պարագայում՝ ահաբեկչություն, կիբեռանվտանգություն, մաքսանենգության դեմ պայքար՝ թմրանյութերից մինչեւ մշակութային արժեքներ»:

artsakhpress.am

Դիտվել է՝