Ձմեռ պապը հեծանիվով շրջեց ու նվերներ բաժանեց գյումրեցիներին

Снимок

Գյումրու ակտիվ մի քանի երիտասարդներ այսօր ամանորյա անակնկալ մատուցեցին գյումրեցիներին: «Իմ Ֆռռիկը​» և «Տեյմորտակ»​ ապրանքանիշի ստեղծագործական թիմը Արսեն Վարդանյանի գլխավորությամբ հեծանիվներով շրջեցին Գյումրու փողոցներով ու նվերներ բաժանեցին անցորդներին: Այս նախաձեռնությունն անսպասելի անակնկալ էր հատկապես փոքրիկների համար, քանի որ նրանք հեծանիվներով երթևեկող Ձմեռ պապին ու Ձյունանուշիկներին հանդիպեցին հենց փողոցում և փոքրիկ նվերներ ստացան նրանցից: Ձմեռ պապը սակայն առատաձեռն գտնվեց՝ նվերներ բաժանեց նաև միկրոավտոբուսներում, ավտոբուսներում՝ չմոռանալով նաև տաքսիների վարորդներին: 

 Դիտեք տեսանյութը:

Դիտվել է՝