Ինչո՞ւ են քաղաքական գործիչները դարձել ազգի «ալերգենը»

57b442827002e_medium

Սոցիալական ցանցերում հետևելով օգտատերերի քաղաքական ու սոցիալական վերբալիկայի սպառմանը՝ պարզ է դառնում, որ ազգը գտնվում է հոգեբանական, հուզական ծանր վիճակում: Այլևս հատված է մարդկանց համբերությունը, սպառված են «համբերանքի չիբուխները», լրացել են համբերության բաժակի վերջին կաթիլները: Պատճառը՝ երկրի քաղաքական, սոցիալական իրավիճակը շտկելու հստակ ծրագրի բացակայությունն է: Մարդկանց կյանքի բարելավմանը միտված դոկտրին, քաղաքական սկզբունքների և մոտեցումների ամբողջություն մշակված չէ կամ չի իրականացվում: Փոխարենը՝ «ծնգացնելով» հնչում են ճոռոմ թվեր տնտեսության իբր ակտիվացման, հեռարձակվում են հեռուստատեսային ռեպորտաժներ մեր պայծառ ներկայի, տնտեսական աճի «դինամիկայի» վերաբերյալ, ինչպես նաև հրապարակվում են իրականության մեջ առկա և տեղի ունեցող իրադարձությունների, փաստերի լպրծուն հերքումներ:

Մարդն այս ամենին պետք է դիմանա ոչ միայն ընտրական ժամանակահատվածում, երբ քաղաքական դերակատարների իմիջային ֆեյքերը կուրծք են պատռում, դոշ են տալիս, քթերն ուր ասես խոթում են, որ լավը երևան, պաշտպանեն ու պահպանեն իրենց «անբիծ» կերպարները:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝