«Վերջին ընտրություններն իշխանությունների համար «ամնիստիա» էր իրենց բոլոր հետագա գործողությունների համար. հետընթաց ենք ապրել»

nina karapetyanc

ԳԱԼԱ-ի հարցազրույցը «Հելսինկյան Ասոցիացիա» իրավապաշտպան կազմակերպության ղեկավար, ՀՀ փաստաբանների պալատի անդամ, փաստաբան Նինա Կարապետյանցի հետ:

-Տիկին Կարապետյանց, ինչպե՞ս կգնահատեք 2017 թվականը՝ մարդու իրավունքների պաշտպանության տեսանկյունից: Տեղի ունեցան աղմկոտ դատավարություններ, փաստաբանները բարձրաձայնեցին դատարաններում ծեծի մասին, այս ամենն ինչի՞ մասին է խոսում:

-Մենք միանշանակ ունեցանք հետընթաց և ունեցանք վատագույն տարբերակը, որ երևի թե կանխատեսել էլ չէինք կարող նման վատ տարբերակ: Դատարաններում ծեծ ես չեմ հիշում որևէ ժամանակներում, վերջին 25 տարվա մեջ ես նման բան չեմ հիշում: Այն, ինչ որ մենք ունեցանք դատավարությունների տեսակետից, դրանք խայտառակ դատավարություններ էին, մենք ունեցանք իրավապաշտպանների հետապնդումներ, մենք ունեցանք փաստաբանների աշխատանքի խոչընդոտման հետ կապված խնդիրներ, այսինքն չունեցանք ոլորտ, որտեղ որ մարդու իրավունքները չխախտվեին: Տարիներ շարունակ մենք բարձրաձայնում ենք քրեակատարողական հիմնարկներում գտնվող անձանց անմարդկային պայմանների, խոշտանգումների մասին, այս առումով ևս առաջընթաց չունեցանք, այսինքն որևէ ոլորտ, որը որ առնչվում է մարդու իրավունքների հետ, միանշանակ ոչ թե առաջընթաց չի եղել, այլ մենք հետընթաց ենք ապրել, մնացած տարիների հետ համեմատած վատագույն տարբերակն էր, երևի թերևս բացի մարտի 1-ից:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝