«Գործընթացը կշարունակվի «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» բանաձևով. Մինսկի խմբի ձևաչափով հարցը լուծում չունի»

photo

«Այս ձևաչափով հարցը միջազգային իրավունքի տեսակետից լուծում չունի, ուրեմն պատրաստ եղեք տասնյակ տարիների պատերազմի ու զոհերի: Եթե մենք գերակշռության կհասնենք, հայտարարությունները կլինեն հօգուտ Ադրբեջանի, եթե նրանք գերակշռության կհասնեն, հայտարարությունները կլինեն հօգուտ Հայաստանի, որպեսզի հավասարակշռությունը պահվի և գործընթացը շարունակվի «ոչ խաղաղություն, ոչ պատերազմ» բանաձևով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց քաղաքագետ Լ.Շիրինյանն՝ անդրադառնալով մեր այն հարցին, թե ինչպիսին էր անցնող տարին արցախյան հիմնախնդրի կարգավորման տեսանկյունից, արդյոք եղել են ինչ-որ տեղաշարժեր:

ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղաքագետ Լևոն Շիրինյանի հետ:

-Պարոն Շիրինյան, ինչպիսի՞ն էր անցնող տարին արցախյան հիմնահարցի կարգավորման հարցում, արդյո՞ք բանակցություններում որոշակի առաջընթացներ եղան:

-Մեր ժողովրդին ԳԱԼԱ-ի միջոցով փոխանցենք, որ ինքը Արցախի հարցը լուծել է 1994 թվականից: Եթե ապրիլյան պատերազմի փոքրիկ տեղաշարժերը չլինեին, կայուն սահմաններ են, ու այդ կայունությունն Ադրբեջանին անհանգստացնում է, քանի որ և ժողովրդի, և աշխարհի հանրության կողմից աստիճանաբար այդ ճակատը վերածվում է սահմանի մարդկանց գիտակցության մեջ, ուրեմն ժողովրդին պետք է ասել՝ դու հարցը լուծել ես:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝