Ամանորյա «ամենաթանկ» խմորեղենը՝ «տարեհացը», Հին Հայաստանում

f5475ed7fec114_5475ed7fec14c

Հայաստանում Նոր տարին համարվում է «ճոխ սեղանների» տոն: Իսկ հնում այս տոնը ոչ թե աչքի էր ընկնում սեղանների առատությամբ, այլ ժողովրդական ծեսերի, սովորույթների բազմազանությամբ, ինչն էլ արտահայտվում էր հենց ամանորյա ուտեստների ու կերակրատեսակների տեսքով:

Հիմա հնուց պահպանվել են միայն որոշ սովորույթներ ու ավանդույթներ: Հին Հայաստանում ամանորյա սեղանների հարգված կերակրատեսակներն էին հարիսան ու անուշապուրը:

Իսկ «ամենաթանկ» խմորեղենն էր «տարեհացը», որը ցորենի ալյուրով, կաթով եւ տնական յուղով հունցված մեծ հաց էր: Այն, որպես կանոն, թխում էին տան տարեց կանայք:

oksana amanor

Որոշ տեղերում «տարեհացը» կոչում էին նաեւ «թոնրագաթա», որովհետեւ պարտադիր կերպով թխում էին թոնիրներում: Գաթան մակերեսից բաժանում էին 12 մասի: 12 թիվը խորհրդանշում էր տարվա ամիսները, իսկ որոշ տեղերում՝ ընտանիքի անդամների թիվը:

Տարեհացի թխումը մեծ արարողություն էր: Որպես կանոն, մեջը դնում էին ոսկի կամ մետաղադրամ: Գաթան կտրում էին Ամանորի գիշերը, երբ սեղանի շուրջ հավաքված էին լինում ընտանիքի բոլոր անդամները:

1891810_735608363123753_2058555058_o

Եթե գաթան կտրելիս դանակը դիպչում էր մետաղադրամին, դա ընդունում էին որպես դժբախտության նշան, իսկ եթե վիճակն ընկնում էր տան անդամին, նշանակում է այդ տարին բարեբեր էր լինելու հենց նրա համար:

Շիրակում տարեհացի արարողությունը շատ ճոխ է անցկացվել: Գաթան կտրելուց առաջ տան մեծ կինն այն պտտում էր թոնրատան երդիկի շուրջ:

Դիտվել է՝