Արտագաղթի ցուցանիշը խոսում է ՀՀ-ի տնտեսական աճի անարդյունավետության մասին

passenger-information-sharing

ԳԱԼԱ-ի հարցազրույցը տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանի հետ:

-Պարոն Առաքելյան, ավարտվում է 2017թ.-ը: Ինչպե՞ս կբնութագրեք տարին առհասարակ: Հայաստանի «տնտեսության առաջընթացը» 2017-ին ինչպիսի՞ն էր:

-Եթե համեմատենք 2016թ.-ի հետ, իհարկե, կա որոշակի առաջընթաց, քանի որ նախորդ տարին վատագույններից էր նորագույն պատմության մեջ, այդ թվում նաև տնտեսական առումով: Սակայն, առկա խնդիրներն այնքան շատ են և խորքային, որ այս տարի որոշակի զարգացումը այդպես էլ չապահովեց էական ձեռքբերումներ:

-Արդեն իսկ Ս. Սարգսյանն ակնարկել է, որ 2017թ.-ին  մենք առնվազն 6 տոկոսանոց տնտեսական աճ կունենանք: Ի՞նչ աճ է սա, և ինչպե՞ս է բացատրվում տնտեսական աճի այդ առեղծվածը, երբ ՀՀ քաղաքացին չի զգում դրա դրական հետևանքները:

-Խնդիրն աճի ցուցանիշի մեջ չէ, այլ տնտեսական զարգացման որակի: Տնտեսության կառուցվածքն այնպիսին է, որ աճն ապահովվում է տնտեսության մեջ շատ փոքր մասնակիցների հաշվին, մասնավորապես հանքարդյունաբերության ոլորտի, և արդյունքում աճի ազդեցությունը զգում է շատ փոքր հատված: Միայն փոքր բիզնեսի էական զարգացման դեպքում է հնարավոր ապահովել հասարակության զգալի հատվածի բարեկեցությունը:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝