Կառավարությանը հաջողվեց ապահովել միայն տնտեսական աճի պատրանք

13180_am_5

ՀՀ ԱՎԾ-ն հրապարակել է նաև ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող 2017թ.-ի հունվար-նոյեմբեր ամիսների նախնական տվյալները:

Այս տարվա հունվար-նոյեմբերին, 2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը (ՏԱՑ) աճել է 7,3%-ով։

Սա կառավարության անդամներն ու իշխանության ներկայացուցիչները կսկսեն ներկայացնել մի այլ կարգի ոգևորությամբ, որովհետև ինչ-որ տեղ ցուցանիշը կարելի է բացառիկ համարել ոչ միայն այս տարվա կտրվածքով, այլև ռեկորդային նախորդ երկու-երեք տարիների կտրվածքով:

Սակայն զարմանալիորեն և ցավալիորեն 7.3 տոկոսանոց տնտեսական աճը հասարակության զգալի մասի բարեկեցության վրա պարզապես չի ազդում: 2017թ.-ի 11 ամիսների ընթացքում արտահանման բնագավառում կազմել է 23.5% և գերազանցել 2 միլիարդ 13 մլն դոլարի մակարդակը, իսկ ներմուծման բնագավառում՝ 28.0% կամ 3 միլիարդ 770 մլն դոլարը:

Բավական է նաև նշել, որ արտահանման այս աճը հիմնականում արտահայտվել է հանքարդյունաբերության հաշվին:ax1

Հասկանալի է, որ հանքարդյունաբերության արտահանման գնով ձևավորված ՏԱՑ աճը որևէ կերպ չի կարող ազդել ՀՀ քաղաքացու կենսամակարդակի վրա: Ավելին, նույն ԱՎԾ ցուցանիշները ենթադրում են, որ 2017-ին ընկել է բոլոր այն մարդկանց կենսամակարդակը, ովքեր զբաղվում են գյուղատնտեսությամբ:

Ամենահամեստ հաշվարկներով գյուղատնտեսության շահառու է համարվում մոտ 500 հազար քաղաքացի: Նշանակում է՝ առնվազն այդքան քաղաքացու համար կյանքի որակն ընկել է: Եվ եթե հաշվի առնենք, որ մեր երկրում աճն արձանագրվել է հանքարդյունաբերության շնորհիվ, նշանակում է՝ մի քանի տասն անգամ պակաս մարդկանց վրա է տարածվել այդ դրական աճի դինամիկան:

Շինարարության ծավալը գրեթե անփոփոխ է մնացել, մոտ 14.5 տոկոսով աճել է ներքին առևտրաշրջանառությունը՝ չնայած արձանագրված գնաճին:

 Քրիստինա Մկրտչյան

Դիտվել է՝