Ապատիայից ելքն ազգային նոր մտածողությունն է

1445511516_5194

Ապատիան մեզանում վերածվել է ազգային ախտի: Զրոյացված սպասելիքները, փոփոխությունների նկատմամբ հավատի բացակայությունը կամ հիասթափությունն առավել խորացնում են ընկճախտը: Հանրային կյանքում այն արտահայտվում է տեղի ունեցող իրադարձությունների նկատմամբ անտարբերությամբ: Հայի հոգեբանական գենոտիպը եթե իր վրա կրում ու «տանում» է երևույթների բացասական ընթացքը, ապա դրանք փոփոխելու հարցում չի ձգտում նշանակալի դերակատարում ունենալ: Անհրաժե՞շտ է արդյոք մեզ ազգային նոր մտածողություն, քաղաքացիական հստակ դիրքորոշում, պետություն-քաղաքացի փոխհարաբերությունների նոր մոդել:

Մտածողության «անգրագիտության վերացում» է անհրաժեշտ

Հանրային կյանքը և քաղաքական իրադարձությունները փոխկապակցված են: Քաղաքական յուրաքանչյուր նոր ցնցում՝ ընտրությունների տեսքով, խորացնում է հասարակական հիասթափությունը: Մեզանում, սակայն, ընդունված է ազգային ձախողումների և ձախորդությունների մեջ մեղադրել բոլորին, բացի մեզանից՝ քաղաքացիներից: Դեռևս չի գիտակցվում, որ ամեն մարդ իր քվեով նպաստում է առկա վիճակի և ուժերի վերարտադրությանը: Հանուն ճշմարտության պետք է ասել, որ հայ հասարակության շրջանում նոր թրենդ է ուրվագծվել՝ «մենք ենք մեղավոր» կամ «մեզ այդպես էլ պետք է» կարգախոսների տեսքով:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝