«Սերժ Սարգսյանը չի հասկանում տեղական ինքնակառավարումից»

d672996f19e5d67ea830f822f1f4e45f

Այն, որ տեղական ինքնակառավարումը տեղական ժողովրդավարության ինստիտուտներից մեկն է, ապացուցվել է համաշխարհային փորձով: Հայաստանում տեղական իշխանությունների ձևավորումը շուրջ 22 տարի իրականացվում է ընտրությունների միջոցով: Նպատակը՝ որպեսզի համայնքի բնակիչն ակտիվորեն մասնակցի տեղական ինքնակառավարման մարմինների ձևավորմանն ու աշխատանքին: Արդյոք ժողովրդավարության օղակներից մեկը՝ տեղական ինքնակառավարումը, Հայաստանում ապակենտրոնացված է:

Սերժ Սարգսյանն օրերս նշել էր. «Անկախ Հայաստանը պետք է լինի ամուր և կազմակերպված համայնքների երկիր»: Սակայն հենց իր կառավարման օրոք տեղական ինքնակառավարումը դարձել է կցորդ մարմին: Այսինքն, բացակայում է ավտոնոմ ղեկավարումը: Եվ, ուրեմն, մենք գործ ունենք «տիկնիկների և տիկնիկավարների» ինստիտուցիոնալացված համակարգի հետ: ՏԻՄ գործող օրենքի հեղինակ, ԱԺ նախկին պատգամավոր Սոս Գիմիշյանն էլ նշում է, որ այժմ տեղական ինքնակառավարումը ոչնչացված է:

Խզումն օգտակար է, ոչ թե վնասաբեր

Տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովում Սերժ Սարգսյանը լուրջ բացթողում էր համարել տեղական, տարածքային մարմինների և գործադիր իշխանության միջև առկա խզումը:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝