Սամվել Բալասանյանի ֆոբիաները

54544_original

Գյումրու գործող քաղաքապետ Սամվել Բալասանյանը, ով ունի իշխանական հենարան, փող, բիզնեսներ եւ իշխանություն, նաեւ քաղաքական ինչ-ինչ փորձառություն, թվում է՝ գոնե այս տարիների ընթացքում պետք է կարողանար ձերբազատված լինել փոքրիկ թվացող ֆոբիաներից, որոնք հաղթահարելի են:

Սակայն վերջին մի քանի օրերին պարզ դարձավ, որ 63-ամյա քաղաքապետն ամենաշատը լարվում է, երբ լսում է «մանկապարտեզ» բառը:

Բալասանյանի մյուս ֆոբիան ուղիղ եթերի կամ պարզապես եթերի ֆոբիան է:

Գյումրու ավագանու մշտական չորս հանձնաժողովների համատեղ նիստում, երբ քննարկվում էր նաեւ ԳԱԼԱ-ի առաջարկած ուղերձի նախագիծը (կառավարությունից գումար պահանջել, որ մանկապարտեզները Գյումրիում հաճախող երեխաների համար անվճար լինեն), Գյումրու քաղաքապետի վախերն արտահայտվեցին սուր դրսեւորումներով:

1.Ֆոբիա մանկապարտեզից

«Բալասանյան» դաշինքի ավագանու անդամները, գոնե մեծ մասը պատկերացում չունի, թե ինչու է Սամվել Բալասանյանն իրենց հրահանգել «ձեռնպահ» քվեարկել ՀՀ կառավարությանը հղվելիք ուղերձին, այն դեպքում, երբ նրանք ամեն նիստի ժամանակ կողմ են քվեարկում տեղական բյուջեից այս կամ այն մանկապարտեզին, արվեստի դպրոցին, մարզադպրոցին, մարզիկին ու մարզիչին հատկացվելիք գումարի առաջարկին:

Հիմա ինչպե՞ս ստացվեց, որ ոչ կողմ են, ոչ դեմ, ձեռնպահ են:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝