Ամանորին խմելո՞ւ ենք թանկացումների և թանկացնողների կենացը

выпьем

Ընդունված կարգ է, կարծես, երբ հին տարին ամփոփվում է նաև կենացներով: Նոր տարին էլ սկսվում է կենացներով: Սակայն երկու դեպքում էլ հայության ամանորյա հիշատակումներից զերծ չի լինի ապրանքների գների կտրուկ աճի թեման:

Հայաստանում գնաճի վերաբերյալ քննարկումները և քննադատության տարափը չեն դադարում: Դա բնական է, քանի որ գնաճը չի նահանջում, ավելին՝ իր որոգայթի մեջ է ներառում սպառողական ապրանքների նոր անվանումներ: Տեղի ունեցող երևույթի վերաբերյալ պաշտոնյաների կողմից որևէ պարզաբանում չի հնչում: Ինչպես ասում է գյումրեցին, «մանրից վարժեցնում են գլխներիս գալիքին»: Իրականում, բացի մամուլ սպրդող կցկտուր տեղեկություններից, առ այն, որ առաջիկայում ծանր սոցիալ-տնտեսական իրավիճակ է սպասվում հայաստանցիներիս, այլ՝ պաշտոնական տեղեկատվություն չի մատուցվում: Քար լռություն են ուխտել պահպանել բոլոր այն մարմինները, որոնք պարտավոր են կանխատեսել գալիք տնտեսական լարվածությունը: Փոխարենը կառավարության ղեկավարն անդադար կրկնում է՝ պետք է լավատես լինել: Ինչպես ասվում է՝ եթե լավատեսությունը հիմնված չէ իրականության վրա, ապա այն հիմարություն է:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝