Ս. Սարգսյանը պետք է պատասխանատվության ենթարկվի կարևոր տեղեկություններ թաքցնելու և հանցագործություններ պարտակելու համար

image

Ս. Սարգսյանի շաբաթ օրվա ելույթը շարունակում է մնալ իրավապաշտպանների ուշադրության կենտրոնում: Հիշեցնենք, Սարգսյանը հայտարարում է, որ շատ համայնքապետեր չարաշահում են իրենց պաշտոնը և այն օգտագործում են անհասկանալի և անընդունելի եկամուտներ ունենալու համար՝ հավելելով, թե մինչ օրս իշխանությունները ներողամիտ ենք եղել համայնքապետերի նկատմամբ, որպեսզի ՏԻՄ ինստիտուտը կայանա: Իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի համոզմամբ, փաստորեն, Ս. Սարգսյանը հանցագործության մասին տեղեկություններ է ունեցել, սակայն դրանք ժամանակին չի տրամադրել իրավապահ մարմիններին, այլ ուղղակի հանդուրժել ու թույլատրել է, որ համայնքապետերը շարունակեն «գողությունը», և բացի այդ, նա պաշտոնեական անգործություն է ցուցաբերել՝ պաշտոնական դիրքը չարաշահել է ու չի ցանկացել, որպեսզի նշված անձինք ենթարկվեն պատասխանատվության: Այսինքն ինքն էլ իր հերթին է հանցագործություն կատարել՝ այդ ամենը թաքցնելով:

ԳԱԼԱ-ի հարցազրույցը՝ իրավապաշտպան Ռուբեն Մարտիրոսյանի հետ:

-Պարոն Մարտիրոսյան, ինչպե՞ս կգնահատեք Ս. Սարգսյանի այդ ելույթը, դրանք մերկապարանոց հայտարարություննե՞ր էին, թե՞ լուրջ մտահոգություններ:

-Ես ուզում եմ հիշեցնել՝ 2012 թվականին Ս. Սարգսյանը գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանին մեղադրեց հանցագործությունների մեջ, սակայն գլխավոր դատախազի պաշտոնից հանեց ու նշանակեց քննչական կոմիտեի նախագահի պաշտոնին: Այսինքն՝ Ս. Սարգսյանը քաջատեղյակ լինելով, որ Ա. Հովսեփյանը հանցագործ է, նրան վստահում է ՀՀ-ի 3-րդ կամ 4-րդ պաշտոն, հանգուցային պաշտոն, որից շատ բանով կախված է Հայաստանի ներկան և ապագան:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝