Աղքատ խավ, անպաշտպան սպառող և շարունակական գնաճ. ըստ մասնագետի՝ աղքատությունը Հայաստանում ավելի կխորանա

888

«Զարգացած երկրներում երբ ապրանքները թանկանում են, այդ պարագայում ինչ-որ աշխատավարձի, նպաստների, թոշակների չափի բարձրացում է տեղի ունենում, մեզ մոտ, ցավոք սրտի, այդպես չէ, այդպես չի լինում, դրա համար էլ աղքատությունն է խորանում»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանն՝ անդրադառնալով հայաստանյան շուկայում առկա գնաճին: Ըստ նրա՝ սպառողների իրավունքները մեր երկրում պաշտպանված չեն:

ԳԱԼԱ-ի հարցազրույցը՝ «Սպառողների խորհրդատվության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Կարեն Չիլինգարյանի հետ:

-Պարոն Չիլինգարյան, հայաստանյան շուկայում արդեն մի քանի ամիս է էական գնաճ կա: Այս ընթացքում տարբեր մեկնաբանություններ եղան, տարբեր պատճառներ նշվեցին: Ինպիսի՞ն է Ձեր կարծիքը, արդյոք արդարացվածէ գնաճը, այն էլ ամանորի նախաշեմին:

-Նորություն չէ, որ թանկացումը ոչ թե կոնկրետ ինչ-որ մի ապրանքի հետ է կապված, այլ ընդհանուր է, սննդամթերքը հիմնականում թանկացել է: Արդեն 2 ամսից ավելի է մսամթերքն է թանկացել, կարագը, հետո պանիրը թանկացավ:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝