«Քանդողիդ տունը քանդվի, Գյումրի»

120613_13

Գյումրեցի բանաստեղծի գրած այս տողերը ոչ այնքան անեծք են, որքան տառապանքի, լքվածության, վիրավորանքի ճիչ: 88-ի աղետից անցել է 29 տարի, սակայն Գյումրին դեռ վերականգնված չէ, աղետու գոտու խնդիրները լուծված չեն: Ավելին՝ դրանք մեծ հաշվով դուրս են մնացել պետական ծրագրերից, չեն համարվում առաջնային լուծում պահանջող: Մի խոսքով, աղետի գոտին լքված, անտեսված բնակավայրերի մի փունջ է: 

Ստացվում է՝ երկրաշարժից մոտ 30 տարի անց մենք ունենք տարածաշրջան, որը մնացել է կիսավեր, աղքատ ու լլկված, և հանրապետություն, որի կարգավիճակը հավասարվել է աղետի գոտու վիճակին: Բայց սա ընդհանուր առմամբ, իսկ ի մասնավորի՝ այդ նույն թշվառ ու աղքատ հանրապետությունում բուծվեց հարուստների մի խավ, որն իր ինչքն ու դրամը կուտակեց անկախ աղետու գոտու սովալլուկ վիճակից, անկախ երկրի շրջափակումից ու պատերազմից:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝