Կ. Եղնուկյանի մոտ կա ինսուլտի և սրտի կաթվածի հավանականություն, որը անխուսափելիորեն կարող է հանգեցնել մահվան

karo exnukyan

Կարո Եղնուկյանը կողմից վերջին դատական նիստի ժամանակ հնչեցված հայտարարությունում պատճառաբանում  է իր կյանքին սպառնացող վտանգը: Կից ներկայացնում եմ միջնորդությունից մի փոքր հատված.

«Այս մտահոգիչ ահազանգը, որ ես բարձրաձայնում եմ հիմա առողջությանս հետ կապված, շատ հավանական է ողբերգական ավարտ կունենա, եթե շտապ ձևով առաջը չառնվի։ Այդ իսկ պատճառով ցանկանում եմ մանրամասնել մինչև կալանավորումս իմ ունեցած հիվանդությունների և կալանավայրում դրանց հետագա ընթացքի մասին:

 Վերջին 16 ամիսների ընթացքում՝ գտնվելով կալանավայրում, ես չեմ բարձրաձայնել իմ մի շարք հիվանդությունների մասին, որոնք ես ունեցել եմ մինչև կալանավորվելը: Չեմ ահազանգել դրանց մասին, քանի  որ քրեակատարողական հիմնարկը որոշ չափով անհրաժեշտ պայմանները ապահովել էր, և ես ստացել եմ ընտանիքիս հետևողական աջակցությունը՝ համապատասխան դեղորայքների և սարքավորումների հետ կապված։ 

Վերջին 5 դատական նիստերին մասնակցելու պատճառով առաջացած «կրիզիսային էպիզոդիկ հիպերտոնյա»-ն միանալով արդեն խրոնիկական դարձած արյան մակարդելիության և խոլիստերինի պրոբլեմների հետ մի քանի անգամ բազմապատկում է ինսուլտի և սրտի կաթվածի ռիսկայնությունը և դրա ուժգնությունը:

 Ի տարբերություն «խրոնիկ հիպերտոնյա»-ի, որը կարգավորվում է դեղորայքով, «կրիզիսային էպիզոդիկ հիպերտոնյա»-ն դրվագային է, որը տեղի է ունենում որոշակի իրավիճակի պատճառով։ Կրիզիսային է համարվում, եթե արյան ճնշման և զարկերակի տատանումը շատ մեծ է։ Իմ դեպքում նորմալ ամենօրյա ճնշումս 120/80-ից իսկ զարկերակս՝ 70։ Երբ էպիզոդ է տեղի ունենում արյանս ճնշումը կտրուկ և ակնթարթային կերպով բարձրանում է 220/120 և ավելի, իսկ զարկերակս ՝146 և ավելի։ Այս կտրուկ և ակնթարթային բարձրացումը համադրելով արդեն գոյություն ունեցող արյան մակարդելիության և խոլեստերինով պայմանավորված խնդիրների հետ, բավականին բարձրացնում է ինսուլտի և սրտի կաթվածի հավանականությունը, որը անխուսափելիորեն կարող է հանգեցնել մահվան»:

Դիտվել է՝