Մարզերը տարեկան գործունեության ծրագրերը կմշակեն վարչապետի ներկայացրած ցուցանիշների և ուղղությունների հիման վրա

Karavarutyan nist4

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը: Նախքան օրակարգային հարցերի քննարկումը՝ վարչապետը մի շարք հանձնարարականներ է տվել:

Կառավարության ղեկավարի առաջին հանձնարարականը մարզպետարանների 2018 թվականի գործունեության ծրագրի վերաբերյալ էր:      - նշել է վարչապետը։ Այդ նպատակով Կարեն Կարապետյանը հանձնարարել է ՀՀ մարզպետներին 20-օրյա ժամկետում մշակել և ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարություն ներկայացնել յուրաքանչյուր մարզի տարեկան գործունեության ծրագիրը, որում առնվազն պետք է ներառվեն հետևյալ ցուցանիշները և ուղղությունները՝

1) մեկ շնչի ընկնող համայնքների սեփական եկամուտների աճը՝ 2017 թվականի համեմատ,  

2) համայնքներում աղբահանություն և սանիտարական մաքրման աշխատանքները ծաղսափակ եղանակով կատարելու համար անհրաժեշտ մակարդակի գանձումներ ապահովող ցուցանիշները և միջոցառումները,

3) մարզում գյուղատնտեսական կլաստերների տարանջատում և դրանց հիման վրա ժամանակակից տեխնոլոգիայով ինտենսիվ այգիների հիմնման, գյուղատնտեսությունում հակակարկտային ցանցերի ներդրման, գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության՝ լիզինգի պետական աջակցության ծրագրերի շահառուների թվերի ներկայացում,

4) սպանդանոցային կառույցների թիվը մարզում և այդ ուղղությամբ իրականացված ծրագրերը,

5)տոհմային անասնաբուծական տնտեսությունների ստեղծման ծրագրերի իրականացում,

6) սառնարանային տնտեսությունների ստեղծման ծրագրերի իրականացում,

7)գյուղատնտեսական նշանակության հողերի ոռոգելի մակերեսների աճը՝ 2017 թվականի համեմատ,

8) կրթական հաստատությունների կառավարման արդյունավետության և կրթության որակի բարձրացման ծրագրերի իրականացում,

9) առողջապահական  կազմակերպությունների տարեկան բյուջեում վճարովի ծառայությունների տեսակարար կշռի կտրուկ աճը՝ 2017 թվականի համեմատ,

10) մարզերում չօգտագործվող պետական, համայնքային և մասնավոր գույքի նպատակային օգտագործումն ապահովող ծրագրերի իրագործում, այդ թվում՝ պետական և համայնքային գույքը՝ մասնավորին փոխանցելու, ինչպես նաև մասնավոր գույքի օգտագործմանը նպաստելու տարբեր միջոցների կիրառմամբ՝ օրինակ սահմանելով հստակ չափորոշիչներ ներդրումների չափի, նոր ստեղծվող աշխատատեղերի և այլնի վերաբերյալ,

11)ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային տրանսպորտով սպասարկվող  բնակավայրերի ընդհանուր թվի ավելացումը,

12) մարզում կատարված ներդրումների ծավալը, նոր ստեղծվող ձեռնարկությունների և ստեղծվող աշխատատեղերի թվերը,

13)զբոսաշրջության խթանման և զարգացմանն ուղղված ծրագրերը,

14) հաշվառման համակարգի արմատավորումը և թերությունների վերացումը։

 

Դիտվել է՝