Իշխանական «մուննաթն»՝ անպակաս Գյումրուց

Gyumri2

Այսօր ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը, ով թանկարժեք վերարկուով ու ջիպերի շարասյունով եկել էր Գյումրի՝ հարգելու գյումրեցիների վիշտն ու 88-ին զոհվածների հիշատակը, հեռուստաէկրաններից հանդես եկավ «իշխանական մուննաթ» ուղերձով՝ ուղղված գյումրեցիներին:

«Է հետո, որ ասում եք, այս վիճակն է, հետո, ի՞նչ: Օրինակ որ հարց եք տալիս՝ աշխատատեղ երբ է բացվելու, վաղը չէ մյուս օ՞րն ասեմ»,- հայտարարեց Կ. Կարապետյանը՝ պատասխանելով գյումրեցի լրագրողների՝ Գյումրու սոցիալական վիճակի եւ աղքատության հաղթահարման մասին հնչող հարցերին:

Կ. Կարապետյանը, ով գյումրեցիներին հայտնի էր որպես սպիտակ վերնաշապիկի եւ ժիլետի սիրահար ու «դիլխորներին»-ին ոչ ասող վարչապետ, միակը չէ, որ գյումրեցիներին «մուննաթ ուղերձ է» հղել:

Դրա հիմնադիրը, կարելի է ասել, Ս. Սարգսյանն է, ով բացի այն, որ նախընտրական քաղաքական հարթակներին տարբեր խոստումներ է շռայլել գյումրեցիներին քաղաքական -տնտեսական կյանքը փոխելու, մարդկանց բարեկեցությունը լավացնելու, արտագաղթը կանխելու եւ անվտանգ ու ապահով ապագա կառուցելու մասին, նաեւ թափով մուննաթ է եկել, երբ փորձել են Գյումրիում նրան հիշեցնել իրական կյանքն ու խոստումները:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝