Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ ցուցահանդեսի կազմակերպում Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում

g_image (2)

Եվրոպայի խորհրդի կենտրոնակայանում բացվեց Հայաստանի մշտական ներկայացուցչության կողմից Ամանորի և Սուրբ ծննդյան տոներին ընդառաջ կազմակերպված նկարիչ Վարդան Գաբրիելյանի՝ «Աստղերի արտացոլանքը» խորագրով ցուցահանդեսը:

Միջոցառմանը ներկաներին ողջունեց Եվրոպայի խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Պարույր Հովհաննիսյանը։

Միջոցառմանը մասնակցեցին ԵԽ անդամ պետությունների մշտական ներկայացուցչությունների ղեկավարներ, դիվանագետներ, ԵԽ քարտուղարության և հայ համայնքի ներկայացուցիչներ։

Ցուցահանդեսի բացման առիթով ՀՀ մշտական ներկայացուցչության կողմից կազմակերպվեց պաշտոնական ընդունելություն։

Նկարների ցուցադրությունը կշարունակվի մինչև դեկտեմբերի 14-ը։

9486_hq

Դիտվել է՝