Միացյալ Նահանգները ԼՂ խնդրում աջակցում է Մինսկի խմբի ջանքերին. Թիլսերոն

77404

Միացյալ Նահանգները Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում աջակցում է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործադրած ջանքերին:

Այս մասին Վիեննայում ԵԱՀԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի նիստի բացման արարողությանը հայտարարեց Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը:

«Մենք աջակցում ենք ԼՂ խնդրի լուծում գտնելուն ուղղված Մինսկի խմբի ջանքերին: Մեզ գոհացնում են այն հանձնառությունները, որոնք հոկտեմբերին տեղի ունեցած հանդիպման ժամանակ հաստատեցին Հայաստանի և Ադրբեջանի նախագահները, մասնավորապես՝ աշխուժացնել բանակցային գործընթացը, նվազեցնել լարվածությունը շփման գծում: Կարևոր առաջընթաց կարող է արձանագրվել միայն այն դեպքում, երբ կա քաղաքական կամք: Մենք ողջունում ենք երեկ կողմերի կայացրած որոշումը՝ խոսելու խնդրի մասին»,- ասաց Թիլերսոնը: Նա ընդգծեց ձգձգված հակամարտություններում առաջընթաց գրանցելու կարևորությունը՝ ինչպես Լեռնային Ղարաբաղում, այնպես էլ Վրաստանում և Մոլդովայում:

Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում մեկնարկել է Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության մասնակից պետությունների արտգործնախարարների խորհրդի 24-րդ նիստը: 

Նիստի աշխատանքներին մասնակցելու նպատակով Վիեննայում է նա եւ Հայաստանի հանրապետության արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանը:

artsakhpress.am

Դիտվել է՝