«Քիչ է՝ նվեր են ստացել երկու մանդատ, դարձել են մեծամասնություն, հիմա էլ որոշել են՝ փոքրամասնությունը նախագծեր չպետք է կարողանա մտցնել օրակարգ»

Снимокokkk

«Շատ անճոռնի կամայականություն է, երևի իրենց թվում է, թե իրենք մեծամասնություն են, օրենքն ինչպես կուզեն՝ կճմռթեն, որ զուգարանում ուզեն՝ կկախեն»,- ասում է Գյումրի համայնքի ԳԱԼԱ խմբակցության անդամ Լևոն Բարսեղյանն՝ անդրադառնալով խնդրին, որ ՀՀ վարչապետին Գյումրու ավագանու անունից հղվելիք ուղերձի նախագիծը չի ընդգրկվել ավագանու նիստի օրակարգ: Չնայած այն հանգամանքին, որ Գյումրու քաղաքապետարանի աշխատակազմի քարտուղարն ավագանու ԳԱԼԱ խմբակցության ղեկավար Ա.Վարդանյանին 2017թ. հոկտեմբերի 31-ին նամակով տեղեկացրել է, որ այդ նախագիծը կընդգրկվի 2017թ. դեկտեմբերի 6-ին կայանալիք նիստի օրակարգում Գյումրու ավագանու Մշակույթի, կրթության, սպորտի և սոցիալական հարցերի հանձնաժողովի, ինչպես նաև Իրավական հարցերի հանձնաժողովի նիստերում քննարկվելուց և դրական եզրակացություն ստանալուց հետո, 2017թ. նոյեմբերի 27-ին դրել է քննարկման բոլորովին այլ՝ Գյումրու ավագանու Ֆինանսավարկային և տնտեսական հարցերի հանձնաժողովի նիստում և չի դրել քննարկման իր մատնանշած երկու հանձնաժողովների նիստերում:

«Քիչ է՝ իրենք մեծամասնություն են, նվեր են ստացել երկու մանդատ ԿԸՀ-ից, դարձել են մեծամասնություն, այսպես ասած, հիմա էլ որոշել են՝ փոքրամասնությունը նախագծեր չպետք է կարողանա մտցնել օրակարգ: Սա շատ ամոթալի բան է, եթե դեկտեմբերի 21-ի նիստի օրակարգ էլ չմտցվեց, մեզ մնում է նախավերջին ելքը՝ ստորագրություններ հավաքել քաղաքի բնակիչներից և հարցն ավտոմատ մտցնել օրակարգ: Ստորագրություններ հավաքել՝ ուղերձով կառավարությանը դիմելու համար, որպեսզի կառավարությունը Գյումրի քաղաքին հատկացնի 550 մլն դրամ սուբվենցիա, որպեսզի Գյումրիում մանկապարտեզները նույնպես լինեն անվճար, ինչպես դա Երևանում է: Գյումրեցի երեխաները ոչ մի մեղք չունեն, որ ծնվել են Գյումրիում…»,- ասում է Լևոն Բարսեղյանը:

Դիտվել է՝