«Ապրիլյան պատերազմը կազմակերպված պետական դավաճանություն էր». Պավլիկ Մանուկյան

pavel manukyan

«Սասնա ծռերի» գործով հերթական դատական նիստում Պավլիկ Մանուկյանը հենդես եկավ հայտարարությամբ եւ մի շարք կարեւոր տեղեկություններ հաղորդեց ապրիլյան պատերազմի մասին:

Պավլիկ Մանուկյանը դեռ նախկինում հայտարարել էր, որ իր ձեռքի տակ ունի մի շարք աղմկոտ փաստեր, որոնք պատմում են ապրիլյան պատերազմի՝ կազմակերպված լինելու մասին:

Այսօր արդեն Մանուկյանը ներկայացրեց իր հայտարարությունը՝ ապրիլյան պատերազմը որակելով որպես «կազմակերպված սպանդ»:

Ըստ Մանուկյանի՝ տեղի է ունեցել պետական դավաճանություն: Նախ որ իշխանությունները փորձում էին ժողովրդից թաքցնել հայկական կողմի՝ տարածքներ կորցնելու մասին տեղեկությունը, եւ ապա, որ հայ զինծառայողներին թշնամին սպանել է «ТОС-1»-ով:

«Արեւի տակ դիակներն այնքան թողեցին հոտեն, որպեսզի ասեին, թե մեր դաշնակցի տված «ТОС»-երով չէին խփել: Ինչո՞ւ այս պետական դավաճանությունը չեն բացահայտում»,- հայտարարեց Մանուկյանը դատարանի դահլիճում:

Մանուկյանի բնորոշմամբ՝ իշխանությունը հանցագործ է, որի թողտվությամբ տեղի ունեցավ ապրիլյան պատերազմը:

Իսկ Սասնա ծռերից Վարուժան Ավետիսյանը մեղադրական եզրակացության մասին կարծիք հայտնելով՝ հայտարարեց.

«Հնարավորության դեպքում նորից ենք զենք վերցնելու՝ ընդդեմ այն փաստի, որ Հայաստանին ցանկանում են «ռուսական կայսրության մասը դարձնել»»:

Ծռերից Մխիթար Ավետիսյանն էլ ներողություն խնդրեց ժողովրդից, իր բնորոշմամբ, «չարածի համար»:

Դիտվել է՝