Հայկազ Բաղմանյանն ազատվել է ԶՈւ գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից

հայկազ-բաղմանյան-588x330

Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 12-րդ կետով և հիմք ընդունելով «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը և 52-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետը` Սերժ Սարգսյանը ո ր ո շել է.

Գեներալ-լեյտենանտ Հայկազ Բաղմանյանին ազատել Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալի պաշտոնից։

Բաղմանյանը 2003թ.-ին նշանակվել էր ՀՀ ՊՆ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար: 2009թ.-ի հունվարի 26-ին նշանակվել էր ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ:  Նույն թվականին նրան շնորհվել է «գեներալ-լեյտենանտ» զինվորական կոչումը:

Դիտվել է՝