ՀԱՊԿ նիստում ընդունված հայտարարությունն ու ՀՀ և Արցախի զինված ուժերի միասնական զորավարժությունները… Ի՞նչ իրավիճակ է փոխվել

Մանվել Սարգսյան

«Ադրբեջանն ինչ որ կարողանում է, անում է, բայց ստեղծվել է մի վիճակ, որ նա արտաքին աջակցություն չունի, լուրջ չի, որ Թուրքիայի և Պակիստանի հետ միասին ինչ-որ ֆորմատի մասին է խոսում, միասնական անվտանգության հարցերի մասին է խոսում, դա ցույց է տալիս, որ Ադրբեջանը պաշտպանություն ունի հենց այդ երկու երկրներից»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշում է քաղաքագետ Մանվել Սարգսյանն՝ անդրադառնալով ՀԱՊԿ նիստի շրջանակներում ընդունված հայտարարությանը, որում նշվում է, որ պայմանավորվածությունները, որոնք ձեռք են բերվել Վիեննայում եւ Սանկտ Պետերբուրգում, ենթակա են կատարման:

ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղաքագետ Մանվել Սարգսյանի հետ:

-Պարոն Սարգսյան, Արցախում ՀՀ և Արցախի զինված ուժերի համատեղ զինավարժությունները կարելի՞ է արդյոք դիտարկել Ադրբեջանի կողմից Նախիջևանի տարածքում անցկացվող զորավարժությունների ֆոնին:

-Ամեն տեղ էլ ինչ-որ քաղաքական նպատակներ լինում են, միանշանակ ասելը դժվար է, սովորաբար անց են կացվում զորավարժություններ, բայց այն հանգամանքը, որ հայտարարվեց, թե ՀՀ զինված ուժերը միասնական են Արցախի զինված ուժերի հետ, ցույց է տալիս, որ ինչ-որ քաղաքական նպատակներ կարող են լինել: Դա պետք է կապված լինի վերջին միջոցառումների հետ, որոնք եղան Եվրոպայում, նաև ՀԱՊԿ-ի շրջանակներում:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝