Աշխատանք փնտրող և գործազուրկ քաղաքացիների թիվը ՀՀ տարբեր մարզերում. Շիրակի մարզը «առաջատարն է»

sasa

Գործազրկության ցուցանիշներն ըստ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի զբաղվածության պետական գործակալության տվյալների խոսուն կերպով ընդգծում է, որ աշխատանք փնտրողների թվով Շիրակի մարզն «առաջատարն է»:  72.777 գործազուրկներից 13.155-ն ապրում են Շիրակի մարզում:

Աշխատանք փնտրող 88.178 քաղաքացուց 16.231-ը՝ դարձյալ Շիրակի մարզից են: Հանրապետության բոլոր մարզերի և մայրաքաղաք Երևանի տվյալները զիջում են Շիրակի մարզում արձանագրված ցուցանիշներին: Մայրաքաղաքում գործազուրկների թիվը շուրջ 11.000 է:

a1

Ընդհանուր առմամաբ, պաշտոնական տվյալների համաձայն, 2017 թ. Հոկտեմբերին, հունվարի համեմատ  նզավել է գործազուրկների թիվը շուրջ 7800-ով: Հունվար ամսին ՀՀ-ում գործազուրկների թիվը կազմել է 80.576, արդեն հոկտեմբերին թիվը նվազել է՝ կազմելով 72.777: Աշխատանք փնտրող քաղաքացիների թիվը ևս փոփոխության է ենթարկվել: Տարեսկզբին ՀՀ-ում աշխատանք է փնտրել 95.811 քաղաքացի, հոկտեմբերին՝ 88.178:

a2

Հավելենք, որ թե՛ գործազուրկների, թե՛ աշխատանք փնտրողների մեջ գերակշռում են կանայք:

a3

Դիտվել է՝