Գերմանիան կվճարի ներգաղթյալներին, որպեսզի նրանք հայրենիք վերադառնան

77187

Գերմանիայի կառավարությունը մտածել է երկրում միգրացիոն ճգնաժամի կարգավորման բավականանին եզակի միջոց։

Երկիրը 3000-ական եվրո կվճարի ներգաղթյալներին, ովքեր կհամաձայնեն հայրենիք վերադառնալ, փոխանցում է DW-ն։

Արդեն այսօր նրանց 1200-ական եվրո են վճարում ապաստանի հայցի դիտարկումից հրաժարվելու համար։

«Եթե մինչ փետրվարի վերջ համաձայնեք կամավոր վերադարձի, ապա կարող եք մեկնարկային օգնությունից բացի ստանալ նաև ծագման երկրում առաջին 12 ամիսների համար բնակարանային ֆինանսական օգնություն»,-պարզաբանել է Գերմանիայի ՆԳ նախարար Թոմաս դե Մեզիերը։

Գերմանիայում հաշվվում է մոտ 115 հազար ներգաղթյալ, ովքեր ապաստանի ստացման մերժում են ստացել։ Նրանք շարունակում են երկրում մնալ ապօրինաբար։

ԵՄ երկրները հաստատել են առաջիկա
2 տարին փախստականների ընդունման պլան։ Համաձայն նոր փոփոխությունների՝ այդ ընթացքում ԵՄ երկրների տարածքում կբնակեցվի 34 հազար ներգաղթյալ։

Դիտվել է՝