Ախալցխայի հայազգի պատգամավորի մեքենայի մոտ պայթյուն է տեղի ունեցել

77191

Ախալցխայի սակրեբուլոյի պատգամավոր Համբարձում Բաբոյանի մեքենայի մոտ դեկտեմբերի 2-ին երեկոյան պայթյուն է տեղի ունեցել:

Ինչպես հայտնում է Akhaltskha.net-ը՝ հղում անելով ականատեսներին, պայթյունի ժամանակ մեքենայի մոտ մարդ չի եղել:

Դեպքը տեղի է ունեցել Ասպինձայի անվան փողոցում, սպորտդպրոցի մոտ երեկոյան ժամերին:

Պայթյունի ժամանակ Համբարձում Բաբոյանը գտնվել է սպորտդպրոցի շենքում: Դեպքի վայրում աշխատում են ոստիկաններ:

Ներքին գործերի նախարարությունը սկսել է քրեական օրենսգրքի 187-րդ հոդվածի երկրորդ մասի հետաքննությունը, ինչը նշանակում է, մեկ այլ անձի նյութի, կարողության վնաս:

Դիտվել է՝