Հայացք ուղղել դեպի սփյուռք, որտեղ ուզում են օր առաջ տեսնել գաղութացումից և անօրինական իշխանությունից ազատված Հայաստան

admin-ajax

ԳԱԼԱ-ի զրուցակիցն է «Հայկական վերածնունդ»-ի սփյուռքի կազմակերպության Բելգիայի մասնաճյուղի նախագահ Գարիկ Խաչատրյանը:

-Պարոն Խաչատրյան, ինչպիսի՞ն է Ձեր կարծիքը Հայաստան-ի վերաբերյալ, սա կարելի՞ է ձեռքբերում համարել, ու Ձեր գնահատմամբ ինչպե՞ս եղավ, որ ՌԴ-ն այս անգամ չխանգարեց փաստաթղթի ստորագրմանը, և կամ ինչո՞ւ է ԵՄ-ն փորձում այսպիսով հարաբերություններ խորացնել ԵԱՏՄ անդամ երկրի հետ, չէ՞ որ նույն ՀՀ-ն 2013-ի կարևոր փաստաթղթի ստորագրումից հրաժարվեց ի վերջո:

-Հայաստան-ԵՄ ստորագրված համաձայնագիրը կարևոր է Հայաստանում մարդու իրավունքների պաշտպանության, դատաիրավական համակարգի կարգավորման և կաշառակերության դեմ պայքարի համար, բայց որպես ձեռքբերում այդպես չէ, քանի դեռ Հայաստանում գործում է շղարշված բռնապետություն, որը ժողովրդի դեմ օգտագործում է պետական պաշտպանական համակարգը՝ ոստիկանությունը: Համաձայնագրի ստորագրումը Հայաստանում ընկալվում է որպես Սերժ Սարգսյանի քաղաքական հաղթանակ՝ մոռանալով, որ Եվրամիությունն էլ իր քաղաքական շահերն ունի: Եթե Եվրոպային պետք չլիներ, համոզված եմ, որ այդ համաձայնագիրը չէր ստորագրվի: Վերջերս «Հայկական Վերածնունդ» սփյուռքի կազմակերպության Բելգիայի մասնաճյուղն ունեցավ բարձր մակարդակի հանդիպում ԵՄ արտաքին հարաբերությունների, մարդու իրավունքների և հարևան երկրների հետ բարեկամության գրասենյակների ներկայացուցիչների հետ:

Քննարկվեցին Հայաստանում մարդու իրավունքների ոտնահարման և դատաիրավական համակարգի կախվածության և կաշառակերության մասին թեմաներ: Մեր մասնաճյուղը մշտական կապի մեջ գտնվելով վերոհիշյալ գրասենյակների հետ՝ հետևողական կլինի համաձայնագրի՝ մարդու իրավունքներին վերաբերող բոլոր կետերն իրականություն դարձնելու համար: Ինչո՞ւ է ԵՄ-ն փորձում այսպիսով հարաբերություններ խորացնել ԵԱՏՄ անդամ երկրի հետ:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝