Շրջայց՝ վիրավոր զինվորների վերականգնողական կենտրոն

_DSC6228

ԵՊԲՀ պրոֆեսորները ծանոթացան զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի կառուցման աշխատանքներին:

ԵՊԲՀ պրոֆեսորները զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի կառուցումը համալսարանի թիվ 1 հիվանդանոցային համալիրի 100-ամյա ճանապարհ անցած, բայց, ցավոք,  արդեն փլվելու վտանգի առաջ կանգնած շենքում  ոչ միայն  համալսարանի, այլև Երևանի համար պատմական իրադարձություն են համարում:

Այսօր առավոտյան բժշկական համալսարանի անվանի պրոֆեսորների մի խումբ ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանի  ուղեկցությամբ այցելեցին զինհաշմանդամների վերականգնողական կենտրոն, ուր այժմ լայն թափով շինարակական աշխատանքներ են իրականացվում: Պատմական նշանակություն ունեցող շենքի աջակողմյան հատվածի ամրակայման աշխատանքներն ավարտվել են, սկսվել են նորոգման և հարդարման աշխատանքները:

Արմեն Մուրադյանը բժշկական համալսարանի նահապետներին ներկայացրեց կատարված աշխատանքի ծավալները, ծրագրվող արդյունքներն ու նպատակները:

Ախտաֆիզիոլոգիայի ամբիոնի պրոֆեսոր Գրիզելդա Նավասարդյանն իր գործընկերների անունից շնորհակալություն հայտնեց վերականգնողական կենտրոնի ողջ աշխատանքային թիմին կատարված հսկայական աշխատանքի համար և ընդգծեց, որ թիվ 1 համալսարանական  հիվանդանոցում են անցել Հայաստանի բժշկագիտության գրեթե բոլոր անվանի ներկայացուցիչների ուսանողական և մանկավարժական տարիները: Երևանի ամենահին հիվանդանոցը մեր երկրի համար պատմական տարբեր ժամանակներում ապահովել է բնակչության բուժօգնությունը:

 Նշենք, որ այս օրերին շինարակական աշխատանքներին ակտիվ մասնակցում են նաև ԵՊԲՀ տարբեր ֆակուլտետների և կուրսերի ուսանողները: Անգամ հանգստյան օրերին ապագա բժիշկները չեն զլացել մասնակից դառնալ զինհաշմանդամների համար կառուցվող համալիրի կառուցմանը:_DSC6250 _DSC6179

 

Դիտվել է՝