ՀՀԿ մենաշնորհը երկրում էլ ավելի է ամրապնդվում. ի՞նչ է անում հայաստանյան ընդդիմությունը, ինչպե՞ս ու ի՞նչ ռեսուրսներով է պայքարելու

aaaaa

«Ս. Սարգսյանը և իր նեղ թիմն իհարկե օգտագործելու է այդ համաձայնագրի ստորագրման հանգամանքը քարոզչական նպատակներով, որպեսզի ցույց տա, որ ինքը բալանսավորված, ուժեղ քաղաքական գործիչ է, կարողացավ «և-և»-ն իրականացնել և որոշակի քայլ է կատարում, որպեսզի եվրոպամետ տրամադրություն ունեցող քաղաքական, քաղաքացիական խմբերն ավելի դրական վերաբերվեն իրեն, քան մեկ այլ քաղաքական գործչի, որը ներկայացնում է իշխող քաղաքական վերնախավը, օրինակ, հենց Կ. Կարապետյանը»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշում է քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանն՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրմամբ պայմանավորված Ս. Սարգսյանի դիրքերի ամրապնդմանը: Իսկ ո՞րն է լինելու այս հարցում հայաստանյան ընդդիմության դերը, ի՞նչ քայլեր են իրականացվելու ՀՀԿ մենաշնորհից ազատվելու համար:

ԳԱԼԱ-ի հարցազրույցը քաղաքական վերլուծաբան Էդգար Վարդանյանի հետ:

-Պարոն Վարդանյան, արդյոք ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումն ավելի ամրապնդեց ՀՀԿ առաջնորդ Ս. Սարգսյանի դիրքերը, օրինակ, կա կարծիք, որ 2018-ի քաղաքական վերադասավորումների հարցում ավելի վստահ կգործի:

-Ինքը որպես ՀՀԿ ղեկավար կարող է կառավարել իշխող քաղաքական վերնախավը, նախ շատ է խոսվել այն մասին, որ Ս. Սարգսյանը ՀՀԿ-ի անփոխարինելի առաջնորդն է, և փաստացի անկախ նրանից, թե ով կլինի վարչապետի պաշտոնում, նա շարունակելու է լինել ՀՀԿ ղեկավարը, փաստացի իշխող քաղաքական վերնախավի ղեկավարը, և դրա մասին վկայում են և՛ տարբեր պաշտոններ զբաղեցնող ՀՀԿ-ականների հայտարարությունները, և՛ նաև անուղղակիորեն Ս. Սարգսյանն է այդ մասին ասել՝ նշելով, որ ինքը չի հեռանում, նշելով, որ ինքն անվտանգության հետ կապված դերակատարություն պետք է ունենա, ըստ էության, շեշտելով, որ ամենակարևոր ոլորտը երկրի անվտանգության ապահովման հարցն է, ու կարծես թե ինքը լինելու է հենց այնպիսի պաշտոնում, որը պետք է ապահովի այդ անվտանգությունը:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝