ՀԱՊԿ-ի հայտարարությունն Արցախի մասով ընդամենը դեկլարատիվ բնույթ է կրում

mehrabyan

«Առաջին հերթին ՀԱՊԿ-ը խնդիր ունի ցույց տալու, որ մասնակից է անվտանգության ու կայունության հաստատման գործընթացին, իսկ երկրորդ՝ Ռուսաստանը չի ցանկանում անմասն մնալ իրադարձություններից և ցույց է տալիս, որ ինքը մասնակից է և իրենից ևս շատ հարցեր են կախված:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում մեկնաբանելով երեկ Մինսկում ՀԱՊԿ նիստի ընթացքում մասնակից երկրների ղեկավարների կողմից ընդունված հայտարարությունը, որով ԼՂ կարգավորման հարցով ՀԱՊԿ-ն իր աջակցությունն է հայտնում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, նման գնահատական տվեց քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Ըստ Մեհրաբյանի՝ ՀԱՊԿ հայտարարությունն ընդամենը դեկլարատիվ բնույթ է կրում և առանձնապես ոգևորիչ չէ, և ԼՂ հարցի լուծման առումով էլ գործնականորեն ոչ մի հարց չի կարող լուծվել այդ հայտարարությամբ:

Հիշեցնենք, ՀԱՊԿ անդամ երկրների նախագահները հայտարարությամբ ևս մեկ անգամ վերահաստատել են իրենց աջակցությունը ՄԽ համանախագահողների գործունեությանը, ինչպես նաև հիմնահարցի կարգավորման հայտնի երեք՝ ազգերի ինքնորոշման իրավունքի, ուժի և ուժի սպառնալիքի չկիրառման և տարածքային ամբողջականության սկզբունքներին:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝