«Պուտինի հանձնարարությամբ ՌԴ քաղաքագետ-փորձագետների կողմից հնչող վիրավորանքների միակ հասցեատերը Ս. Սարգսյանն է»

serj putin

«Բայց չէ՞ որ ոչ ԵԱՏՄ անդամագրվելն է եղել հայ ժողովրդի կամքով, ոչ էլ ԵՄ հետ ասոցացվելու այս պայմանագիրը ստորագրելը։ Մենք ոչինչ չենք արել։ Ամեն ինչ արել է անձամբ Սերժ Սարգսյանը՝ հաճախ մեկ գիշերվա ընթացքում որոշումներ փոխելով»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղաքագետ Արմեն Աղայանը՝ հավելելով, որ ուստի ՌԴ-ից հնչող բոլոր վիրավորանքների միակ հասցեատերն անձամբ Ս. Սարգսյանն է: «Պուտինին ու նրա քարոզչության զոհ ռուս ժողովրդին նույնացնող այդ «քաղաքագետ-փորձագետները» դժվար թե ընկալեն այն իրողությունը, որ Սերժն ու Հայաստանն իրար հետ շատ քիչ կապ ունեն։ Եղած կապն էլ թշնամական է»,- գտնում է նա:

ԳԱԼԱ-ի հարցազրույցը՝ քաղաքագետ Արմեն Աղայանի հետ:

-Պարոն Աղայան, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումից անմիջապես հետո իշխանության ներկայացուցիչները շտապեցին դա մեծ ձեռքբերում համարել՝ նշելով, թե Ս. Սարգսյանի ասած «և-և»-ի քաղաքականությունը կյանքի կոչվեց: Ձեր գնահատմամբ, սա ԵՄ-ի կողմից բարի կամքի դրսևորո՞ւմ էր մի երկրի նկատմամբ, որը ԵԱՏՄ անդամ է, թե՞ ԵՄ-ն էլ իր շահերն ունի:

- Սեփական ժողովրդի համար ատելի կոռումպացված ընտրակեղծարարի համար ԵՄ հետ ցանկացած ձեռքսեղմում, ցանկացած թղթի ստորագրում, անկախ դրա բովանդակությունից, արդեն իսկ անձնական մեծ ձեռքբերում է: Միայն արտաքին լեգիտիմության նմանօրինակ բեմականացումներով է հնարավոր փոխհատուցել ներքին լեգիտիմության չգոյությունը:

Մինչ այժմ, ու հատկապես եվրաասոցացման նախկին համաձայնագիրը մերժելուց և ԵԱՏՄ-ին անդամակցումից հետո, Սերժ Սարգսյանի լեգիտիմության միակ աղբյուրը մնացել էր Պուտինը՝ իր պես կոռումպացված և ավտորիտար մի ղեկավար՝ իր արբանյակների հետ միասին։ «Եվ-և» ասելով Սերժ Սարգսյանն առաջին հերթին նկատի ունի աջակցությունն իր անձնական իշխանությանը ոչ միայն Մոսկվայից, այլև Արևմուտքից։

Բաժանորդագրվել
Դիտվել է՝