«Օգտագործվել ու կոմպրոմիսի գնալ ՌԴ և Արևմուտքի հետ». սա երեք կողմերին ձեռնտու փաստաթուղթ է

f3a52ded2abef216d56ea5050d50af68 (1)

 «Ինչո՞ւ գնաց Ս. Սարգսյանն այս քայլին: Նա հաշվարկ արեց, որպեսզի դառնա նազարբաև, լուկաշենկո, 20 տարի իշխի, ռուսների հետ կարծես կոմպրոմիսի եկել էր, մնում էր Արևմուտքը հանդուրժեր, դրա համար ինքը մտածում է, որ Արևմուտքն իրեն կարող է այդ հնարավորությունը տա՝ որևէ ձևով իշխելու, շարունակելու իշխել»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում նշեց «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ ստորագրված փաստաթղթին: Այս համատեքստում, ըստ Մակեյանի, բոլորովին էլ պարտադիր չէ այն, թե Սարգսյանը 2018-ին կզբաղեցնի՞ վարչապետի պաշտոնը, թե՞ ոչ, կամ ընդհանրապես որևէ պաշտոնի կհավակնի՞: Նրա համար կարևորը ՀՀԿ իշխանությունը պահպանելն է, ինչի համար նա լավ հարաբերությունների է ձգտում թե՛ Արևմուտքի և թե՛ ՌԴ-ի հետ:

ԳԱԼԱ-ի հարցազրույցը՝ «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության ղեկավար Պետրոս Մակեյանի հետ:

-Պարոն Մակեյան, «Հանուն Հայաստան պետության» ճակատը ողջունեց ՀՀ-ԵՄ համաձայնագրի ստորագրումը: Դուք որպես այդ ճակատի նախաձեռնող խմբի անդամ ի՞նչ եք կարծում, ինչո՞ւ հանկարծ ԵՄ-ն որոշեց հարաբերություններ խորացնել ԵԱՏՄ անդամ երկիր ՀՀ հետ:

-Այո, անձամբ ես դրական եմ գնահատում այդ գործընթացը, նաև ես որպես «Հանուն Հայաստան պետության» ճակատի նախաձեռնող խմբի անդամ եմ, և ողջունել ենք հայտարարությունով համաձայնագրի ստորագրումը, բայց կա շատ մեծ բայց…

Բաժանորդագրվել
Դիտվել է՝