Դա խայտառակություն է հենց ՌԴ-ի համար, որի քաղաքագիտական շրջանակները շփոթում են ամուսնական, սեռական հարաբերությունները քաղաքականության հետ

9e0bd1807feb574c5225befa76f78b31

Կա ոչ միայն վախ, որ Հայաստանը կթեքվի դեպի Եվրոպա, այլ որ Ռուսաստանը մրցունակ չի լինի պահելու իր դաշնակիցներին:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի ղեկավար, քաղաքագետ Ստեփան Սաֆարյանը՝ մեկնաբանելով ռուսական հեռուստաեթերում շարունակվող հակահայկական քարոզչությունը:

«Զվեզդա» հեռուստաընկերության հակահայկական թողարկմանը հաջորդեց «ՆՏՎ» հեռուստաընկերության եթերում հեռարձակված թողարկումը, որտեղ թոք-շոուի մասնակիցները Հայաստանի հասցեին վիրավորական արտահայտություններ են հնչեցնում՝ ՀՀ-ԵՄ նոր համաձայնագիրը բնորոշելով այսպես. Հայաստանն իրեն պահել է անբարոյական կնոջ պես եւ դավաճանել Ռուսաստանին:

Ինչո՞վ է պայմանավորված ռուսաստանյան հեռուստաեթերից հնչող հակահայկական հիստերիան, այն դեպքում, երբ ՀՀ իշխանությունները վստահաբար իրենց քայլերն արել են ՌԴ կողմի հետ համաձայնեցման գնալուց հետո միայն:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝