«Ապրեք, լավ արեցիք, կամ ինչ արել՝ լավ եք արել». Ս. Սարգսյանի գովասանքը իրավապահներին՝ ՀՀԿ-ի շահերը սպասարկելու համար

photo

Ս. Սարգսյանն օրերս ՀՔԾ-ի կազմավորման 10-ամյակին նվիրված հանդիսավոր նիստում ելույթով հանդես եկավ՝ հայտարարելով, թե անարդարության դեմ հայտարարված պատերազմի մի նոր փուլում հիմնական առաջամարտիկներից մեկը հենց Հատուկ քննչական ծառայությունն է: Սարգսյանն անդրադարձել էր նաև խորհրդարանական ընտրություններին, իրավապահների աշխատանքին:

Ըստ ՀՀԿ ղեկավարի՝ ապրիլյան ընտրությունները համապատասխանել են ժողովրդավարական չափանիշներին, ընտրախախտումների բացահայտման գործում էլ Սարգսյանը կարևորեց իրավապահների՝ այդ թվում և ՀՔԾ-ի աշխատանքը:

Նախընտրական շրջանում «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն, հիշեցնենք, հրապարակեց ձայնագրություններ, որոնցում հանրակրթական դպրոցների ու նախակրթարանների տնօրենները խոստովանում էին, որ իշխող քաղաքական ուժի համար ցուցակներ են կազմել, ձայներ հավաքել, սակայն այդ աղմկոտ ձայնագրությունների հետքերով իրավապահ մարմինները չգնացին և քրեական գործ չհարուցվեց:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝