Ռուսաստանը, չնայած իր բավականին խրոխտ հռետորաբանությունը, չի ուզում իր վերջին կամուրջն այրել Արևմուտքի հետ

sarg

«Երկու կողմերն էլ այստեղ շահեր ունեն, թե ինչպես կլինի կոմպրոմիսը, ես չգիտեմ, բայց հուսով եմ, որ վերջապես կհասնենք ինչ-որ մի հանգրվանի, որ հայ ժողովուրդն ինքը կորոշի՝ ով է իրեն ղեկավարելու, ինչպես ու ինչ քաղաքական կուրսով, որոշիչ ձայնն այստեղ պետք է լինի ժողովրդինը, ու դա կոչվում է ինքնիշխանություն: Պետք է հասնենք դրան, և Կ. Կարապետյանը, և Ս. Սարգսյանն օբյեկտիվ ու սուբյեկտիվ թշնամիներն են ու հակառակորդներն են ինքնիշխան Հայաստանի նույնիսկ գաղափարին, ու Աստված տա՝ մենք այդպիսի գործիչներից որքան հնարավոր է շուտ ազատվենք»,- ԳԱԼԱ-ի հետ զրույցում կարծիք հայտնեց քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանն՝ անդրադառնալով ՀՀ-ԵՄ ստորագրված համաձայնագրին և Արևմուտքի ու ՌԴ-ի շահերին:

ԳԱԼԱ-ի հարցազրույցը՝ քաղաքագետ Արմեն Հովհաննիսյանի հետ:

-Պարոն Հովհաննիսյան, վերջերս շատ խոսվեց այն մասին, որ ի տարբերություն հետպատերազմյան շրջանի, երբ արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում ՌԴ-ն նախաձեռնությունը փորձում էր իր ձեռքը վերցնել, ներկայումս որդեգրել է չեզոք դիրքորոշում: Համակարծի՞ք եք, ու ըստ Ձեզ՝ ինչո՞վ կարելի է դա պայմանավորել:

-Հայկական կողմն իր համաձայնությունը «լավրովյան պլանի» հետ պաշտոնապես Ս. Սարգսյանի շուրթերով գրեթե առաջին փուլում հայտնել է, այսինքն՝ հիմնական ճնշման առարկան, եթե դա կարելի է ճնշում անվանել, Ադրբեջանն է, որին միաժամանակ այս ամբողջ օպերացիան նպատակ ուներ ընդգրկել ԵԱՏՄ-ի, ՀԱՊԿ-ի կառույցների մեջ: Այսինքն՝ հերթական անգամ ՌԴ-ն թուրքական ժողովուրդներին փորձում է գնել հայ ժողովրդի հաշվին, բայց Ադրբեջանը դիմադրում է, եթե այս պահին ինչ-որ մի բան դանդաղել է, դա առաջին հերթին նրա հաշվին է, որ Ադրբեջանը չի համաձայնվում այդ ինտեգրացիոն քաղաքականությանը և չի ուզում ընդգրկվել այդ կառույցների մեջ, այսինքն՝ սա մեր շնորհիվ չէ, եթե նույնիսկ դանդաղել է, այլ Ադրբեջանի համառ դիմադրության՝ ելնելով իրենց պատկերացումներից ու շահերից Ադրբեջանի ապագայի վերաբերյալ:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝