Հայկական կողմն արհամարհեց Ադրբեջանի հիստերիկ պահվածքը

david-babayan-sahman-iravichak-1-634x445

«Հայկական կողմը փորձեց ցույց տալ, որ պարզապես վեր է մնում Ադրբեջանի հիստերիկ պահվածքից: Եվ մեզ համար երկու առաջնահերթություն կա՝ քաղաքական հավասարակշռումը եւ Արցախի հակամարտության միայն խաղաղ ճանապարհով կարգավորումը»:

ԳԱԼԱ-ի հետ զրույցում անդրադառնալով բրյուսելյան փաստաթղթերի ստորագրմանը եւ մինչ այդ ադրբեջանական կողմի հայտարարություններին՝ նման գնահատական հնչեցրեց Արցախի նախագահի մամլո խոսնակ Դավիթ Բաբայանը:

«Ադրբեջանական նման պահվածքը նույն հիստերիկ, աննորմալ պահվածքն է, բայց լավ է, որ դա որեւէ ազդեցություն չունեցավ այդ համաձայնագրի ստորագրմանը: Սա կարեւոր է արտաքին քաղաքականության հավասարակշռության պահպանման համար, որովհետեւ Հայաստանը միշտ առաջնորդվել է եւ…եւ սկզբունքով: Եվ ուզում ենք լավ հարաբերություններ ունենալ տարբեր երկրների եւ տարբեր կազմակերպությունների եւ ոչ թե մեկի հետ հարաբերությունները կառուցել մյուսի հաշվին: Հետեւաբար այս տեսանկյունից շատ կարեւոր էր:

Բաժանորդագրվել
Դիտվել է՝